Բավականին հետաքրքիր իրավիճակում է տեղի ունենալու Ալիև-Սարգսյան հանդիպումը:
Այո, հոկտեմբերի 27-ին:
Եվ քանի որ քաղաքականության մեջ մանրուքներ չկան, ապա պետք է կարծել, որ ինչ-որ մեկը այլ մեկին բան է հասկացնում: Եթե ելնենք սպրդած ինֆորմացիայից, այն է` Սարգսյանը համաձայնել է, իսկ` Ալիևը` ոչ (երկկողղմ, եռակողմ հանդիպումներին շարքին), ապա երկուսին էլ կարծես ինչ-որ բան են հասկացնում:
Հիշենք, որ հոկտեմբերի քսանյոթից անմիջապես հետո ոչ անհայտ Աշոտ Մանուչարյանն ասաց, որ քսանյոթն ուներ ֆրանս-ամերիկյան հետագիծ։ Նույնքան ոչ անհայտ Ռուսատանից Անգլիայում թունավորված ռուսական ծառայությունների ներկայացուցիչ Լիտվինենկոն ասել էր, որ քսանյոթը կազմակերպել են նույն Ռուսաստանի հատուկ ծառայությունները:
Պատճառը կրկին Ղարաբաղն էր. Ռուսաստանն այդով փսորում էր արևմուտքի ծրագիրը:
Ի դեպ. այս մի հանդիպումը Ֆրանսիական համանախագահ երկրի լիդերի` Օլանդի հետ կրկնակի «տեսարժան» է այն առումով, որ Ֆրանսիան այն երկիրն է, որն իր օրերում ռմբակոծեց Իրաքն առանց ՄԱԿ-ի թույլտվության, այն երկիրն է, որն «աթանդա» կանգնեց ռուս-վրացական օգոստոսյան կռվի օրերերին` թույլ չտալով գալստուկ կերած Սահակաշվիլուն Պուտինին իր «մի տեղից» կախի կողքի ծառից, ինչպես «վարվեց» օրերս ֆրանսիական նավթի մագնատի ինքնաթիռի վայրէջքի ու պայթյունի դեպքում:
Հ.Գ. Եվ այնուհանդերձ, կարելի է՞ բեկում սպասել քսանյոթին տեղի ունենալիք հանդիպումից: Կարծում ենք` ոչ: Նախ և առաջ այն պատճառով, որ բանակցությունների մեջ հմտացած Սարգսյան-Ալիև «զույգը» ևս մեծ քաղաքականությունից հասկանում է…. Նրանք միմյանց պաս տալով են շատ դեպքերում փսորել գերտերությունների ծրագրերը. մի անգամ մեկն է ասել` ոչ. մեկ այլ անգամ` մյուսը… արդյունքում պահպանվել է ստատուս-քվոն, ինչն առաջին հերթին ձեռնտու է Հայաստանին:
Հա, ի դեպ. Հայաստանին ու հենց Սերժ Սարգսյանին անչափ ձեռնտու է նաև վաղվա Ծառուկյան Գագոյի միտինգը, ուր վերջինս պետք է կրակ կտրի… համ էլ Ռուսաստանի գծած պատվերով:
Սույն Պրոմեթևսից Սերժը կվերցնի կրակը ու սիրուհուց, կնոջից զրկված Օլանդին կասի….
-Օլանդո, բա չե՞ս տեսնում՝ ինչ է անում ընդդիմությունն իմ երկրում. ես ո՞նց կարամ գամ որևէ զիջումի....ճ
Ռուսաստանի ու Սերժի շահերն սպասարկելիս մեկ-մեկ էլ Հայաստանին է օգուտ տալիս…
Ակամա…
Հ.Գ. Չէ, չեմ վերադարձել. պարզապես ուզեցի մի փոքր… «լինել» ձեր բոլորի կողքին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karmendavtian/posts/385685574920024?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել