Artem-Asatryan1Araratnews.am-ը գրում է․

Այսօր ՀՀ կառավարության նիստից հետո ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ  աշխատող հղիների շրջանում բողոքի ալիք բարձրացրած օրինագծին, ըստ որի՝ նախատեսվում է աշխատող հղիներին տրամադրվող նպաստի չափը կրճատել:

Օրենսդրական փոփոխությունները կատարվել են «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքներում:

«Աշխարհի ոչ մի երկրում հղիներն ու մայրերը ժամանակավոր անաշխատունակության դեպքում չեն ստանում իրենց աշխատավարձի 100 տոկոսանոց փոխհատուցում: Վերջին 4 տարիներին այս նպաստներից բխող ծախսերը բյուջեում ավելացել են շուրջ 3 անգամ: 2014թ-ի համար նախատեսված 8.5 մլրդ դրամի փոխարեն նախատեսվում է տրվող նպաստների քանակը հասցնել 12 մլրդ-ի: Մենք ուսումնասիրել ենք երեխաների ծնունդների քանակը, աշխատավարձերի բարձրացումը, և հիվանդությունների ժամանակ բացակայությունների չափը և տեսել ենք, որ սրանք 3 անգամ չեն շատացել»,-ասաց Ասատրյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել