Այսօրվա կառավարության նիստում քննարկվելու է Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի՝ սեփական դիմումի համաձայն հրաժարականի հարցը։ Խոսում են, որ դիվանագիտական աշխատանքի է անցնելու, իսկ մարզպետի պաշտոնում իրեն չկարողացավ «արդարացնել»։
Չկարողացավ, որովհետև զոռբայություններ չի անում, մարդ խփել չգիտի, ընտրակաշառքներ ու կեղծիքներ չի անում։ Բանիմաց, դաստիարակված, ինտելիգենտ մարդ ա, իսկ նման մարդիկ ՀՀ պետական կառավարման համակարգում տեղ չունեն, որովհետև էստեղ գնահատվում են «բիլակով տղերքը», ովքեր ընտրություններին ձեն են բերում, ընտրություններից հետո էլ մարզը իրենց ձեռքում են պահում և թույլ չեն տալիս քաղաքական հակառակորդների ակտիվացում։
Դրա համար էլ իսկապես խելացի ու ինտելիգենտ կադրերին լավագույն դեպքում բրախում են ԱԳՆ կամ էլ մի տեղ դեսպան-հյուպատոս-մյուպատոս են նշանակում, իսկ մարզպետ ու քաղաքապետ դնում են տարբեր ու տարատեսակ պատմափիլիսոփայական գիտությունների «դոկտորների»...
Ամեն դեպքում, հաջողություն եմ մաղթում Էդգար Ղազարյանին։ Նա հաճելի բացառություն էր այս համակարգում, բայց դա պատահական բացառություն էր, իսկ սցենարի ու մենթալիտետի մեջ չտեղավորվող ամեն բան այս համակարգը չի հանդուրժում։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.hovsepyan11/posts/557653974368371?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել