pic_1505f141461160c3794c9bd33c5b4c161in.am-ը գրում է․

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հաստատել է օրենքը, որը թույլ կտա դատել նրա նախորդին՝ Վիկտոր Յանուկովիչին: Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում:

RBK-Ukrain-ի հաղորդմամբ՝ խոսքը գնում է մի օրենքի մասին, որը ազգային անվտանգության ոլորտում կատարած հանցագործությունների համար հատուկ դատավարություն է ենթադրում, որը վաղուց ընդունվել է Գերագույն ռադայի կողմից: Այն թույլ է տալիս հեռակա դատավարություններ անցկացնել:

Օրենքը Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքի փոփոխություններ է ենթադրում:Այն տարածվում է նաև այն հանցագործությունների վրա, որոնց մեջ մեղադրվում է Վիկտոր Յանուկովիչը, ով 2014թ. սկզբին սկսված «հեղափոխությունից» հետո լքել է Ուկրաինան: Փոփոխություններ են կատարվել նաև 115 հոդվածում («Դիտմամբ սպանություն»): Այս հոդվածների համաձայն Յանուկովիչի դեմ քրեական գործեր են հարուցվել:

Փոփոխությունները ենթադրում են, որ ազգային անվանգության հիմունքների և հասարակական կարգը խախտելու, ինչպես նաև կաշառակերության մեջ մեղադրվող անձանց նկատմամբ հատուկ նախնական դատական հետաքննություններ կանցկացվեն, իսկ հետագայում նաև հեռակա դատավարություններ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել