Սուրիկ Խաչատրյանի նշանակումից հետո, որոշ լրատվականներ սկսեցին ակտիվորեն շրջանառել այն տեղեկությունը, թե իբր Տարածքային կառավարման նախարար - փոխվարչապետ Արմեն Գևորգյանը հրաժարական է տալու հենց Լիցկայի նշանակման հողի վրա ու հիմա, առանց խորանալու, թե որքանով է այս լուրը համապատասխանում իրականությանը, տարբեր քաղաքական ուժեր սկսել են տեղեկատվական մանիպուլյացիաներ ու պատվիրված հոդվածներ են սկսել շրջանառվել՝ կապված Գևորգայնին փոխարինողի թեկնածության մասին։
Մեկը գրում է, որ դաշնակ է լինելու, անգամ հնչեցնում են Լոքյանի անունը, ուրիշը գրում է, որ Բեգլարյան Գագոյին են նշանակեու փոխվարչապետ... վստահ եմ, որ շուտով էլի նոր թեկնածուների անուններ կկարդանք,... իսկ իրկանությունն այն է, որ ձուկը ջրում՝ բազար են անում։
Սա իրականում խոսում է թե՛ մեր քաղաքական, թե՛ մեր տեղեկատվական դաշտի ցածր մակարդակի մասին, երբ քաղաքական ուժերն ու գործիչները մեսսիջներ են հղում իշխանական վերնախավին՝ պատվիրովի հոդվածների ու տեղեկատվական շինծու արտահոսքերի տեսքով, դե իսկ լրատվամիջոցներն էլ սիրահոժար ընդունում են նման պատվերները և ամենևին չեն մտահոգվում հետևանքների մասին։ Ասենք, որ հիմա պարզվի, որ Արմեն Գևորգյանը ոչ մի հրաժարական էլ չի տալու, վստահեցնում եմ ձեզ, այդ ապատեղեկատվությունը տարածողների դեմքին մի մկան չի խաղալու ու շարունակելու են իրենց գործունեությունը՝ ասես ոչինչ էլ չի եղել։