1996-ի հանրահավաքների ժամանակ Վանո Սիրդադեղյանը 800 մարդ սպանելու ու ջրցան մեքենաների մասին էր խոսում, տանկերն էին հանում ժողովրդի դեմ, Քոչարյանի օրոք ցուցարարների էին ծեծում սպանում: Հիմա ո՞րն է ավելի լավը, դա՞:, թե՞ օրինակ երեկվա հանրահավաքը, երբ ոչ ոք չտուժեց, կամ նույն ապրիլի 9-ի դեպքերը, երբ ամեն ինչ ավարտվեց առանց զոհերի: Շատերն, իհարկե, ծիծաղեցին, թե Րաֆֆին Գասպարյանի հետ գնացին աղոթելու, բայց Րաֆֆիին աղոթքի տանելը Գասպարյանի կողմից ընդամենը տակտիկական քայլ էր, որով էլ բացառվեց արյունահեղությունը: Երեկ աղոթքներ չեղան, բայց ուժայինները շատ հավասարակշռված էին, ինչը բացառեց բոլոր տեսակի սադրանքներն ու բախումները: Հիմա որքան էլ քննադատեք նախագահին, ոստիկանապետին ու մյուսներին, միևնույն է՝ կա մի ակնհայտ բան՝ ներկա իշխանությունները ավելի հավասարակշռված են, ցիվիլ են, շատ ավելի մարդկային են, կարողանում են վերահսկել իրավիճակն ու ավելի քաղաքակիրթ լուծումներ տալ: Դա առաջընթաց է: Դե իսկ խոսքի ազատության հարցում առաջընթացի մասին էլ չենք խոսում:Իսկ մնացած հարցերը լուծելի են, մեր երկկիրն էլ երկիր է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել