Հայաստանը ժամեր առաջ փաստորեն ստրկացվել ա Մինսկում, ստորագրել է մի փաստաթղթի տակ, որը պարտադրում է ի թիվս այլ բաների՝ մաքսակետեր տեղադրել Արցախի սահմանին, իսկ մեր սիրելի Եռյակը դրած կարմիր գծերից է խոսում ու միտինգի հենց ամենասկզբից նախորոք զգուշացնում, որ Ռուսաստանի դեմ ոչ մի բան չեն ասելու, ոչ էլ դրա համար են հավաքվել։
Տրամաբանական չէ՞ հետևությունը, որ սրանք ոչ թե ուզում են իշխանափոխություն անել, որպեսզի թալանի դեմն առնեն, այլ ուզում են զավթել գահը, որեսզի հիմա էլ իրենք ալան-թալանը շարունակեն։ Իսկ այն, որ Ղարաբաղը վտանգված է ու մշուշոտ են հեռանկարները մեր պետականության, իրենց հետաքրքիր է միայն այնքանով՝ որքանով։
Ոչ մի բան էլ չի փոխվում։ Տրիբունից խոսացող մռութները փոխվում են, բայց բովանդակությունը՝ ոչ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.hovsepyan11/posts/551394068327695?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել