Վլադիմիր Գասպարյանը Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմին է ներկայացրել ծառայության նոր պետինAravot.am-ը գրում է․

Հոկտեմբերի 7-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմին ներկայացրեց ծառայության նոր պետ Արտակ Հարությունյանին:

Անդրադառնալով կադրային փոփոխությանը՝ ոստիկանության պետը կադրային քաղաքականությունը կարևորեց որպես   բարեփոխումների սկզբունքային բաղադրիչ, ընդգծելով, որ համակարգի վերափոխման հաջողությունը գերազանցապես պայմանավորված է պրոֆեսիոնալ և արդի գաղափարախոսությունը կրող ոստիկանի աշխատանքով:

Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց նաև, որ բարեփոխումների երկրորդ փուլը հաջողություն կարող է ունենալ միայն գաղափարակիցների թիմի միասնական աշխատանքով, ինչն ակնկալվում է նաև ճանապարհային ոստիկանության անձնակազմից: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել