Tert.am-ը գրում է․
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին՝ պնդելով, որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը չարաշահելով իր պաշտոնական դիրքը և խոչընդոտում է իր՝ որպես ԱԺ պատգամավորի լիազորությունները:
Դիմումում ասվում է հետևյալը.
2014թ. սեպտեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 62-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ, 52-րդ, 104.1-րդ հոդվածներով, պաշտոնապես Ազգային Ժողովի նախագահին է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի պաշտոնում կրկին նշանակված բանդիտի որակավորում ունեցող անձի՝ Սուրիկ Խաչատրյանի (հանրությանը առավել հայտնի Լիսկա մականվամբ) մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի հայտարարության նախագիծ, որին կից ներկայացվել են նաև ներքոհիշյալ նյութերը՝
ա) հայտարարության նախագծի ընդունման հիմնավորումը,
բ) Սուրիկ Խաչատրյանին քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության քննչական ծառայության 9-րդ կայազորային քննչական բաժնի կողմից կատարված հարցման պատճեն,
գ) նշված հարցմանն ի պատասխան Սուրիկ Խաչատրյանի ձերբակալության և դատվածության մասին Հայաստանի Հանրապետության Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տրամադրած տեղեկանքի պատճենը,
դ) Սուրիկ Խաչատրյանի հանցավոր գործունեության մասին վկայող 2011թ. նոյեմբերի 15-ին կայքում հրապարակված հոդվածի թղթային տարբերակը:
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 60-րդ հոդվածի 7-րդ մասի և 104.1-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովի հայտարարություններն ընդունվում են Ազգային ժողովի որոշման ընդունման համար «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ և 52-րդ հոդվածներով սահմանված կարգով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



