Նիլս Մուիժնիկս. Հայաստանում որոշել եմ կենտրոնանալ ընտանեկան բռնությունների խնդիրների վրաPanorama.am-ը գրում է․

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսի գլխավորած պատվիրակությանը:

Նախագահը ողջունել է հյուրերին և ընդգծել, որ Հայաստանը մեծապես կարևորում է Եվրոպայում մարդու իրավունքների հիմնական երաշխավոր հանդիսացող կառույցի՝ ԵԽ-ի հետ համագործակցությունն ու վերջինիս աջակցությունը մեր երկրում իրականացվող շարունակական բարեփոխումներին: Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Նախագահի խոսքով, այդ ամենում, անշուշտ, մեծ դեր է վերապահված ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի ինստիտուտին, որի հետ Հայաստանն ավանդաբար կառուցողական և փոխշահավետ մթնոլորտում արդյունավետ համագործակցություն է ունեցել: Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է արձանագրել, որ պարոն Մուիժնիկսի պաշտոնավարման ընթացքում էլ այդ փոխգործակցությունը շարունակվում է և վստահություն է հայտնել, որ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի այցելությունը Հայաստան նոր խթան կհանդիսանա երկկողմ հարաբերություններում:

Նիլս Մուիժնիկսը նշել է, որ տարբեր երկրներ իր այցելությունների ժամանակ աշխատանքային հագեցած օրակարգից տվյալ երկրի համար առավել կարևոր որոշակի խնդիրներ է առանձնացնում, որոնց վրա էլ կենտրոնանում է հանդիպումների ընթացքում: Հայաստան այցելելիս, ըստ նրա, որոշել են կենտրոնանալ դատական համակարգի բարեփոխումների, կանանց և տղամարդկանց հավասարության ու ընտանեկան բռնությունների խնդիրների վրա: ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարն ընդգծել է, թե ուրախ է տեղեկանալ, որ այդ բնագավառներում առաջընթաց է արձանագրվել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել