Արմեն Դարբինյանի կառավարությանն ասում էին՝ գերազանցիկների կառավարություն...
Ու այդ գերազանցիկներն իսկապես որոշակի քայլեր արեցին, բերեցին նոր մտածողություն...
Տիգրան Սարգսյանի կառավարությունը լյուբիմչիկների ու սանիկների կառավարությունն էր:
Քավոր-սանիկներով ու լյուբիմչիկներով մի լավ տռզեցին, հարստացան ու հափրացան և ճամփա ընկան դեպի Ամերիկա...
Հիմա մտածում եմ, մտածում՝ թե ոնց կոչեմ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը. այստեղ գերազանցիկ միայն կին նախարարներն են եղել, ուրեմն՝ գերազանցիկների կառավարություն չէ, լյուբիմչիկներից էլ մի հոգի է մնացել, իսկ քավոր-սանիկեր չկան...
Ուրեմն, հաստատ գործի մեջ ծույլիկների ու երկտարեցիների, սեփական ախորժակի հարցում՝ ոսկե մեդալակիրների կառավարություն...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել