Շնորհավորում եմ ուսուցիչներին և կրթական ոլորտի աշխատողներին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ:
20 տարի շարունակ օրը կարևորվել և մեծ նշանակություն է ձեռք բերել ամբողջ աշխարհում: Ուսուցչի աշխատանքն այն պատասխանատու և սրբազան գործն է, որի շնորհիվ կրթվում ու դաստիարակվում են սերունդները, ուստի նրանց պետք է շնորհակալություն հայտնել ամեն օր, յուրաքանչյուր օրվա ստացած գիտելիքի և կիրթ մարդ ձևավորվելու համար:
Դուք եք ազգային արժեհամակարգի ձևավորողը, հետևաբար և կրթության հիմնասյունը:
Սիրելի ուսուցիչներ, մեծ է ձեր ներդրումն ու ավանդը հայապահպան ու անձնուրաց գործին, քանզի ձեր ամենօրյա աշխատանքի շնորհիվ օգնում եք սերունդներին մնալ հայ՝ հասնել հոգու ու մտքի կատարելության, ուստի պատահական չէ, որ յուրաքանչյուր հայ նույնացնում է ծնող և ուսուցիչ բառերը:
Ձեր աշխատանքից է մեծապես կախված մեր վաղվա օրը, դուք եք հասարակ մահկանացում դարձնում հասարակությանը պիտանի մարդ:
Երեխաներին դաստիարակող ուսուցիչը հարգանքի է արժանի ավելի, քան ծնողը, որին երեխան պարտական է լոկ իր ծնունդով, մեկը կյանք է պարգևում, մյուսը՝ արժանավոր կյանք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/enfiajyan/posts/740791052657741
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել