Hayeli.am-ը գրում է․
Ներքաղաքական վերջին զարգացումների, ինչպես նաև ՀԽ վերջին միջազգային այցի արդյունքների մասին «Անկախը» զրուցել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ:- Պարոն Մանուկյան, օրերս կայացավ հանրային խորհուրդների խորհրդակցությունը Կյուրասաոյում: Ի՞նչ հարցեր են քննարկվել ու ի՞նչ եզրահանգումներ են կատարվել:- Խորհրդակցությունը հիմնականում կապված էր Լատինական Ամերիկայի և Կարիբյան ծովի հանրային խորհուրդների խնդիրների հետ: Երկու տարին մեկ աշխարհի հանրային խորհուրդների համագումարում ընտրվում է նախագահ, ամեն անգամ` մի տարածաշրջանից: Ամռանը Մոսկվայում աշխարհի հանրային խորհուրդների համագումարի նախագահին ընտրելու են լատինաամերիկյան երկրները: Սա դրան նախորդող հանդիպում էր:Հիմնական քննարկվող հարցն էր քաղաքացու որակի բարձրացումը և դրա ազդեցությունը տնտեսության զարգացման վրա: Քննարկվում էր Ֆինլանդիայի օրինակը, որտեղ պետությունը հսկայական գումարներ ծախսեց ուսուցիչների պատրաստման և աշխատավարձերի բարձրացման վրա, ինչի արդյունքում ուսուցիչները դարձան ամենահարգված, բարձր աշխատավարձ ստացող խավը: Դա ազդեց կրթության որակի վրա, և Ֆինլանդիան կարողացավ մեծ տնտեսական զարգացում արձանագրել:Քննարկվում էր նաև, թե հասարակության վստահությունը կամ դրա բացակայությունը երկրում կատարվող բարեփոխումների, երկրի հեռանկարի նկատմամբ ինչպես է ազդում վերջնարդյունքների վրա: Այս թեմաներով քննարկումները դեռ կշարունակվեն հետագայում:Թվում է, թե բոլորիս համար ընդունելի թեզեր են: Բայց հանդիպումն օգտակար էր նրանով, որ տարբեր երկրների ներկայացուցիչներ` նախկին նախարարներ ու վարչապետներ, իրենց երկրների վիճակագրությամբ են հիմնավորում այդ թեզերը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ