Փաստորեն ԲՀԿ-ում կապն իրականության հետ լրիվ չեն կորցրել ու սկսել են անհանգստանալ ՀԱԿ-ի հանրահավաքային հռետորիկայից, դրա համար էլ Սյունիքի հանրահավաքին ՀԱԿ-ականների ակտիվ ներկայություն չտեսանք, ելույթներն էլ շատ ավելի զուսպ էին, քան Աբովյանում։
Ավելին, դատելով խոսակցություններից, ԲՀԿ-ն ՀԱԿ-ին ուժգին կլիզմայի է ենթարկել ու հատկապես Արամ Մանուկյանին կարծես թե պերսոնա նոն գրադտա է սարքել իր հանրահավաքներին (եկեք իրերը իրենց անունով կոչենք՝ հնարահավաքներին ավելի շատ հավաքարար է լինում, քան ՀԱԿ կողմնակից)։
Ըստ որոշ լուրերի, ՀԱԿ-ին կլիզմել են մասնավորապես Արամ ՄԱնուկյանի տխրահռչակ ելույթի ու Զուրաբյանի թույլ տված ձևակերպումների համար ու սպառնացել են, որ օդերները կփակեն, իսկ էդ նշանակում ա, որ ի դեմս ՀԱԿ-ի մի քանի տասնյակ հետևորդենրի, կավելանա ՀՀ-ի գործազրկության մակարդակը։
Բնականաբար ՀԱԿ-ում խելոք սթրվել են տեղները ու էլ առաձնապես չեն ծպտում։ Ինչ խոսք, ԲՀԿ-ն սա ոչ թե բարեկրթության ու քաղաքական էթիկետի համար չի արել, այլ որովհետև ԲՀԿ-ում վախեցան, որ իշխանություններն էլ իրանց կարող են ուժգին կլիզմա ապահովել, որովհետև թեև սկանդալային ելույթները ԲՀԿ-ականներինը չէին, բայց էդ ելույթ ունեցողների համար միջավայրն ապահովել էր հենց ԲՀԿ-ն։
Մյուս կողմից, հավանական է, որ ԲՀԿ-ում խիստ բացասաբար են վերաբերվել ՀԱԿ-ի ակնհայտորեն աճող ամբիցիաներին և բողոքի ալիքը և հետևաբար նաև էլեկտորատն ըստ իրենց տնօրինելու ցանկությանը, դրա համար որոշել են քանի դեռ ուշ չի, ցույց տան ՀԱԿ-ին իրենց իրական տեղն ու դերը։