Հունաստանը ճանաչել է հայերի ցեղասպանությունը 1999-ին։ Հայաստանը չի ճանաչել հույների ցեղասպանությունը պաշտոնապես, ցեղասպանությունը, որ տեղի է ունեցել հայերի ցեղասպանության հետ նույն ժամանակ ու իրականացվել է նույն ոճրագործների կողմից։ Ցեղասպանություն, որին զոհ է գնացել 750-ից 900 հազար հույն։

Ժողովուրդ, ես միա՞կն եմ ով ինձ զգում եմ ինչպես էն հազվագյուտ թուրքերը, ովքեր ապրում են Թուրքիայում այսօր ու ամաչում են նրանից, որ իրենց երկիրը հերքում է անհերքելին, չի անում այն, ինչ պարտավոր է անել։ Սա նորմալ վիճակա՞, ես չեմ հասկանում։ Ինչո՞վ ենք ավելի լավը հրեաներից, ովքեր չեն ճանաչում հայերի եղեռնը, քանի որ Հոլոքոստը համարում են «միակն ու անկրկնելին»։

Երևի թե կա պատճառ, համաձայն որի վերջերս կառավարությունը բացասական եզրակացություն է տվել հույների ու ասորիների ցեղասպանությունը ճանաչող օրինագծին մեզ մոտ։ Չգիտեմ այդ պատճառը, բայց երևի թե կա։ Կա պատճառ նաև, ինչու Իսրայելը չի ճանաչում հայերի ցեղասպանությունը, կա պատճառ ինչու ԱՄՆ-ն չի ճանաչում հայերի ցեղասպանությունը, բայց այդ պատճառները չեն դարձնում իրենց կերպարը ավելի բարոյական, իսկ իրենց քարոզած արժեքները ավելի խոսուն։ Խոսք չունեմ ամեն անգամ էս հարցին եմ հանդիպում, չգիտեմ ինչ ասել ու ինչ անել։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել