Hayeli.am-ը գրում է․
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Սուրեշ Բաբու Թադիպանենիին: Հանդիպման ընթացքում քնարկվել են հայ-հնդկական կրթական համագործակցության հարցեր, մասնավորապես անդրադարձ է եղել բարձրագույն կրթության ոլորտում
ուսանողների փոխանակման ու գիտակրթական ծրագրերին: Այս համատեքստում, նախարարը շեշտել է, որ օտարերկրյա ուսանողների ներգրավումը Հայաստանի կրթական քաղաքականության առաջնահերթություններից է: Բոլոնիայի գործընթացում Հայաստանի քարտուղարության վերջին զարգացումները ներկայացնելուց հետո ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանն օգտագործելով առիթը, Հնդկաստանի կրթության նախարարին հրավիրել է մասնակցելու 2015 թվականին Երևանում կայանալիք Բոլոնիայի գործընթացի նախարարական գագաթաժողովին և քաղաքական ֆորումին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ