
Life.panorama.am-ը գրում է․

Հեռուստաալիքներով, մամուլով, ինտերնետային կայքերով հաճախ հանդիպում ենք տարբեր տիպի տեղեկատվության քաշն արագ նվազեցնելու վերաբերյալ: Այդ շարքում տեղ է գտնում նաև քաշը նվազեցնող սուրճի, թեյերի, դեղահաբերի մասին տեղեկատվությունը: Դրանք իրապես քաշը նվազեցնում են, բայց թե հետագայում ինչ խնդիրներ են առաջացնում մարդու համար, արդեն այլ հարց է: Թեմայի շուրջ Life.panorama.am-ը զրուցել է կլինիկական հոգեբան, քաշի նվազեցման մասնագետ Արմինե Փաշայանի հետ:
-Ի՞նչ գործառույթ են կատարում քաշի նվազեցման համար նախատեսված սուրճը, թեյը, դեղահաբերը և որքանո՞վ են դրանք իրապես ծառայում իրենց նպատակին:
-Նախ ասեմ, որ դրանք, որպես քաշի նվազեցման մեթոդ, շուկայում լայն տարածում ունեն: Հասարակության շրջանում պահանջարկ կա, որովհետև մարդու տեսակն այնպիսին է, որ քաշը նվազեցնելու համար ընտրում է ամենահեշտ տարբերակը: Այսինքն՝ խմել թեյը կամ սուրճը և դրան զուգահեռ շարունակել ուտել ամեն ինչ՝ չհրաժարվելով ոչնչից: Ստացվում է, չսահմանափակելով սնունդը, քաշը նվազեցվում է: Այդ իսկ պատճառով այդ պահանջարկը կա շուկայում: Բայց այսօր շատ է խոսվում նման մեթոդների բացասական ազդեցությունների մասին: Ի՞նչ մեխանիզմով են դրանք աշխատում: Սուրճի, թեյի օգտագործումն առաջ է բերում լուծողականի էֆեկտ, ճարպերն առանց յուրացվելու դուրս են գալիս օրգանիզմից: Արդյունքում, դուրս են գալիս մնացած սննդանյութերը, որոնք անհրաժեշտ են օրգանիզմին: Մարդը սկսում է քաշ կորցնել, որովհետև չի ստանում ճարպ, բայց դրան զուգահեռ նաև առաջ են գալիս մի շարք խնդիրներ: Սկսած վիտամինների պակասից, որը կարող դրսևորվել մազաթափությամբ, եղունգների, մաշկի խնդիրներով: Ինչպես նաև կարող են առաջանալ ավելի լուրջ խնդիրներ՝ կապված աղեստամոքսային տրակտի հետ: Բոլոր օրգան համակարգի աշխատանքը կարող է փոխվել, առաջանալ թուլություն, սթրեսային վիճակներ, որովհետև օրգանիզմի կողմից դա ընկալվում է որպես քաղց: Մարդը սնունդ ստանում է, բայց օրգանիզմի կողմից դա չի յուրացվում, նա մնում է քաղցած: Քաղցը շատ ուժեղ սթրես է մեր օրգանիզմի համար:
Ամեն դեպքում արդյունքն այն է, որ քաշի նվազեցում տեղի է ունենում: Դակարճաժամկե՞տ արդյունք է:
-Այո, հենց այդպես, քանի դեռ մարդն ընդունում է այդ թեյը, սուրճը կամ դեղորայքը, քաշը կարող է նվազել: Բնականաբար, ոչ ոք չի կարող իր ամբողջ կյանքում այդ թեյերն ու սուրճը խմել, դեղահաբերն ընդունել, դա անհնար է, որովհետև վաղ, թե ուշ առողջության հետ կապված որոշակի խնդիրներ են առաջ գալիս: Երբ մարդը սկսում է դադարեցնել դրանց ընդունումը, ապա շատ արագ, նույնիսկ կրկնակի կարող է քաշը հետ վերադարձնել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ