Բա՜, այլընտրանք իմ բարեկամներ, բա գիտեիք ՀԱԿ-ը հենց այնպես է ձեզ տրվելու ու զուտ փողի դիմաց ձեր համար ծառայություններ ա մատուցելո՞ւ։ Ախր շատ միամիտ եք է՜, իսկականից ընկել եք սատանու մայլեն ու քյանդրբազություն եք անում ու մոռանում եք, որ ՀԱԿ-ում դեմքեր են, ովքեր 90-ականների սկզբից եփվում են հայաստանի կեղտոտ քաղաքական կաթսայում ու իդեալական յուրացրել են պադստավկաների ու քիչ ռեսուրսով հնարավորինս շատ արդյունք քերելու բոոր հմտությունները։
Նույն Արամ Մանոկյանը, ով էս երկրի համար ոչ մի բան չի արել, բացի նրանից, որ ժամանակին հռչակագիրն ա կարդացել, այն էլ նրա համար, որ բախտը բերել էր ու հարմար անուն էր ունեցել և 3-րդ հանրապետությունը՝ 1-ին հանրապետության հետ նույնականացնելու խաթեր հենց նրան էին վստահել էդ բանը, այնուամենայնիվ արդեն 20 տարուց ավել էդ նույն կաթսայում է էփվում ու հիմա ինքը ձեզ խոշոր պլանով «հագցրեց»։
Եթե մինչև երեխ Եռյակի ու իշանությունների միջև սահմանվել էր քիչ թե շատ քաղաքակիրթ դիստանցիա ու շփման ֆորմատ, ապա երեկվանից ՀԱԿ-ը բացեց իր խաղաքարտերը ու հստակ ցույց տվեց, թե ինչ է ուզում անի. քանի որ ՀԱԿ-ը էլ ի զորու չէ իր պոտենցիալով շատ մարդ փողոց հանի, որոշեցին օգտագործել ԲՀԿ-ն ու ընդհանուր կոչվող հանրահավաքներում, որոնց մասնակիցների 90 տոկոսը իրականում չէր լինի, եթե չլիներ ԲՀԿ-ն, այնպիսի հայտարարություններ անել, որ ԲՀԿ-ն քաշեն արմատական, եթե ոչ մարգինալ ընդդիմության դաշտը։
Ու ՀԱԿ-ի համար սա գրեթե բեսպռոիգռիշնի տարբերակ ա, որովհետև 1-2 ու ԲՀԿ-ն արդեն չի կարանա չմտնել էդ դաշտ ու եթե Արամ Մանուկյանը ու նրա պես 90ականների քղաքական այլ փշրանքները առանձնապես կորցնելու բան չունեն, ապա ԲՀԿ-ում թող մի հատ լուրջ նստեն մտածեն, թե արդյո՞ք իրենք պատրաստ են դիմակայության այն ֆորմատին, որը իրենց վզին հիմա փաթաթում ա ՀԱԿ-ը, որովհետև իշխանության հետ այդ աստիճան թարսվելը ոչ միայն կարող է բերել նրան, որ ԲՀԿ-ի ու ԲՀԿ-ի վերնախավի հանդեպ հնչեն հավասարազոր արտահայտություններ, այլ կոնկրետ ու շատ ավելի պրակտիկ սանկցիաներ կարող են կիրառվել ԲՀԿ-ականների ամենացավոտ կետի՝ գրպանի հանդեպ...