Շնորհավորում եմ բոլորիս՝ Հայաստանի երրորդ Հանրապետության Անկախության օրվա առթիվ: Մեր ձեռք բերած անկախությունը երիտասարդ է և այսօր միասին նշում ենք մեր անկախ Հանրապետության 23-րդ տարեդարձը:
Մենք ապրում ենք այն Հանրապետությունում, որի մասին երազել է հայ ազգը, որի համար պայքարել և արյուն են թափել մեր մեծերը: Սակայն հարց է առաջանում, արդյոք մենք այսօր ըստ արժանվույն ենք գնահատում այն անկախությունը, որի մասին փափագում էինք: Ուզում եմ, որ յուրաքանչյուրն իր մեջ զգա, գիտակցի ու գնահատի անխախության, ազատության արժեքը, ու որ երբեք չիմանանք, թե ինչ բան է զրկված լինել անկախությունից: Հայը միշտ եղել է, կա ու կլինի ծաղկեցնող ու արարող:
Ուստի լիահույս եմ, որ մենք մեր սերունդներին փոխանցելու ենք մեր պապերից ժառանգած անկախ Հանրապետությունը՝ դարձնելով այն աճող ու բարգավաճող, անկախ ու խաղաղ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/enfiajyan/posts/733481080055405?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել