Ինչպես սպասվում էր, Հայ Յեղափոխական դաշնակցությունը դեմ է ցանկացած հեղափոխության և կանգնած է իշխանությունների կողքին: Հավանաբար, այս հարցում մեծ դեր է կատարել գեներալ Մանվել Գրիգորյանի կողմից Սերժ Սարգսյանին վերջին բոլշևիկ կոչելու հանգամանքը: Մարքսիստական հենք ունեցող ՀՅԴ-ն չի լքում բոլշևիկներին և երբեք չի հրաժարվում նրանց հետ համագործակցելու հնարավորությունից: ՀՅԴ-ն հրաժարվեց մասնակցել հանրահավաքին՝ հայտարարելով, որ կողմ է սահմանադրական բարեփոխումներին: Ասենք, որ սահմանադրական բարեփոխումներն ընդամենը պատրվակ են, իրականում ՀՅԴ-ն կամենում է մաս կազմել իշխանությանն ու նախարարական պորտֆելներ ունենալ: Արդեն խոսվում է այն մասին, որ Դաշնակցությունը ցանկանում է ունենալ մշակույթի, կրթության և գիտության, գյուղատնտեսության, ինչպես նաև սոցիալական ապահովության նախարարությունները:
Դե, մարքսիզմի հաղթանակի համար փող է պետք, շատ փող, ուստի ՀՅԴ-ն որոշակիորեն փողաբեր պաշտոնների է ձգտում՝ չմոռանալով իր անցյալը, երբ կարճ ժամանակամիջոցում նախարարական պորտֆելներ զբաղեցնող որոշ դաշնակցականներ միլիոնատերեր դարձան…
Դաշնակցության փլավին ջուր չեն գցի՝ հաճախ ասում էին իմաստուն ծերերը: Հիմա նրանք իրավացի դուրս եկան…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.mutafyan/posts/555260187911777?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել