Այսօր միջազգային հանրությունը նշում է ժողովրդավարության միջազգային օրը: Պատահական չէ, որ բառի ստուգաբանությունը նշանակում է «ժողովրդի իշխանություն»: Միևնույն ժամանակ ցավալի է, որ Հայաստանում ժողովրդավարությանը մեծ տեղ ու դեր չեն հատկացնում:Ժողովրդավարությունը որպես միջազգային օր ընդունելով՝ նպատակ է հետապնդում միջազգաին հանրության ուշադրությունը սևեռել աշխարհում ժողովրդավարության վիճակին: Դեմոկրատիան տարբեր պետություններում լուսաբանելու դժվարին ու պատասխանատու գործում մեծ ավանդ ունեն ԶԼՄ-ների ներկայացուցիչները, ուստի պատահական չէ, որ այսօր նշվում է նաև նշանավոր պոլսահայ լրագրող, Թուրքիայում հայերեն և թուրքերեն լեզուներով տպագրվող միակ ամսաթերթի՝ «Ակոսի» գլխավոր խմբագիր՝ Հրանտ Դինքի ծննդյան օրը:Շահում են նրանք, ովքեր հետևություններ են անում թե՛ ազգերի, թե՛ պետությունների բացթողումներից ու սխալներից:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/enfiajyan/posts/731108376959342?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել