Այն, որ Ուկրաինայում բանը բանից անցել է բառի բոլոր իմաստներով, կայացած փաստ է: Ու գործընթացի բոլոր անմիջական մասնակիցներին պարզ էր, որ պետք է դադարեցնել ռազմական առճակատումը: Դա ձեռնտու և անհրաժեշտ էր բոլորին: Ռուսաստանին և նրա աջակցությունը վայելող այսպես կոչված Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններին՝ արձանագրած նվաճումներն ամրապնդելու, իսկ Ուկրաինային և հատկապես վերջինիս Նախագահ Պյոտր Պորոշենկոյին՝ վերջնական նվաստացումից փրկվելու համար:
Անկհայտ է, որ եթե աշխարհազորայինների ռազմական հաջողությունները շարունակեին զարգանալ, ապա արդեն առհասարակ վտանգի տակ կհայտնվեր (եթե արդեն չէր հայտնվել) ինչպես Պորոշենկոյի իշխանությունը, այնպես էլ Ուկրաինայի պետության գոյությունն առհասարակ:
Մինսկում տեղի ունեցած բանակցությունները, իհարկե, խաղաղության հաստատման որոշակի հույս ներշնչում են: Թեև հրադադարը պարբերաբար խախտվում է, սակայն, կարծես, մեծ ուժով պատերազմը, գոնե տեսանելի ապագայում, չի վերսկսվի:
Սակայն մեկ բան այլևս ակնհայտ է՝ Ուկրաինան իր սոցիալ-տնտեսական զարգացման տեսակետից շարունակելու է ապրել հետընթաց, քանզի ունենալու է իր ենթակառուցվածքների վերականգնման խնդիր: Իսկ թե ինչ միջոցներով դա պիտի արվի՝ հարց է:
Այն, որ աշխարահազորայիններն իրենց կարող են շնորհավորել գոնե մեկ փուլում հաղթելու առթիվ՝ ակնհայտ է: Սակայն թե ինչպես իրենք պիտի կարողանան ռազմական հաջողությունը տեղափոխել դիվանագիտական դաշտ և ապացուցել, որ իրենցից հնարավոր չպիտի լինի սեղանի շուրջ խլել այն, ինչ իրենք պաշտպանել են բաց մարտում՝ նույնպես հարցական է:
Մի պոսքով՝ հարցերը դեռևս պատասխաններից շատ են....
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1472177103048229&id=100007678606149¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել