Իշխան Զաքարյանը հերթական անգամ облажаться a եղել՝ փորձելով բուռն գործունեության իմիտացիա անել: Մասնավորապես, խոսքը գնում է Արմնյուզի այս երկու ռեպորտաժներում բարձրաձայնած երկու դրվագների մասին.

http://www.armnewstv.am/news/33251

http://www.armnewstv.am/news/33265

 Երկու բառով. մի դեպքում մեր քաջ ՎՊ-ն բացահայտել է, որ Հայաստան ի՜նչ որ կասկածելի էդիլբայների վրա է 150 միլիոն ծախսվել, մինչդեռ մաքսային ծառայությունը ոչ մի էդիլբայ չի ֆիքսել, որ ներմուծվի (բնականաբար, այ հանճարներ, մաքսայինը մոտը ֆիքսել ա, որ ոչխար ա ներմուծվել ու դրանց «մակնիշի» մասով չի խորացել), իսկ մյուս դրվագում, ՎՊ-ում առկա որոշ էդիլբայներ դարակազմիկ բացահայտում են արել, որ ինչ որ հանդուգն լկտիներ համարձակվել են զիմբաբվեից (պարզվում է, որ իրականում՝ ոչ այնքան Զիմբաբվեից, որքան ավստրալիայից) մարդկանց են բերել, որոնք պետք ա մերոնց ծիրան աճեցնել (պարզվում է, որ էդքան էլ ծիրան աճեցնելու համար չէ, այլ կոնսալտինգային ծառայություններ իրականացնելու (դրամաշնորհի հատկացման պայմանների համաձայն) սովորեցնեն և այդ նպատակներով գրեթե կես միլիոն դոլար է հատկացվել (պարզվում է, որ ընկերությունը շահել է խոշոր գրանտ, բայց դրա պայմաններից մեկը այն էր, որ գրանտի մի մասը պետք է տրամադրվի 3-րդ երկրից ներգրավված խորհրդատվական ծառայությանը... ամեն դեպքում՝ բյուջեից ոչ մի կոպեկ դուրս չի եկել):

Մի խոսքով, Իշխան Զաքարյանը երկու հատ «ճ կլասսսի» տեղեկատվական փուչիկ մեյդան գցեց, էպատաժ ստեղծեց սենց կեղծ սենսացիաներին կարոտ մեր որոշ կայքերի ու օգտատերերի համար ու քաշվեց ղրաղ և շատ էլ գոհ ա, որովհետև ինչ էլ լինի, մեկ ա լիքը մարդ հիմա ասելու ա «Բա տեսա՞ք, ՎՊ-ն գոնե էս երկրում մի բան անում ա»:

Մինչդեռ ՎՊ-ն՝ միստիկ էդեիլբայներ և ծիրանի պլանտացիաներ հիմնող նեգռ ավատատերեր փնտրելու փոխարեն, լավ կաներ ճշտեր օրինակ ներքոնշյալ մի քանի հարցերը հարցերը.

- Ո՞նց է լինում, որ Հայաստանի ամենահարուստ մարդկանցից ոմանց բիզնեսները գրեթե վանսով են աշխատում (դատելով ՊԵԿ-ի հարկային մուտքերից):

- Ո՞նց է լինում, որ գործարարությամբ չզբաղվող պատգամավորների ունեցվածքը ամեն տարի բազմապատկվում է:

- Ո՞նց է լինում, որ ավիափոխադրումների մոնոպոլիստը սնանկ է ճանաչվում:

- Ո՞նց է լինում, որ ոմն բբարերար մի քանի միլիոն դոլարի «ներդրում է» անում՝ մի առանձնատուն առուցելու համար, որտեղ կասկածելի զուգադիպությամբ հենց ՎՊ-ի նախագահն է բնակություն հաստատվում...

Ու այ սենց էդիլբայությունների պատճառով համ ժողովուրդը էլ ոչ մի բանի չի հավատում, համ էլ մարդը սկսում ա վախենալ հայաստանում մի կոպեկ ներդնելուց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել