Պատերազմը Ուկրաինայում կավարտվի՞, թե՞ կսկսի նոր լայնամասշտաբ պատերազմ Ռուսաստանի և NATO-ի միջև:
Գերմանական մամուլը գրում է, որ Ուկրաինայում շատ բարդ իրավիճակ է տիրում: Գրում են, որ Ուկրաինան պարտվել է հակաահաբեկչական իր պատերազմում: Լուգանսկի օդանավակայանը գրավել են անջատողականները: Ուկրաինական բանակը շատ քիչ տեխնիկա ունի: Մի շարք պարտություններից և բազմաթիվ գերեվարվածներից հետո զորքի մոտ պատերազմելու ցանկությունը իսպառ վերացել է ու շատացել են դասալիքները:
Գուցե և ավարտվի այդ եղբայրասպան պատերազմը: Սակայն հետևելով ԶԼՄ-ներին կարելի է ենթադրել, որ Բ. Օբաման չի ուզում հաշտվել դրա հետ և չի ուզում ընդունել արևմուտքի ձախողումը Ուկրաինայում:
NATO-ն պատրաստվում է ավելացնել իր զորքերը և տեխնիկան արևելյան Եվրոպայում, վերազինել Ուկրաինական բանակը: Օբաման հեգնեց պատերազմի ավարտի մասին Պուտինի խոսքը և հասկացնել տվեց, որ պատերազմը դեռ չի ավարտվել:
Կարծում եմ, որ երրորդ համաշխարհային պատերազմը սկսելու վերջնական որոշումը ընկած է Եվրոպայի ուսերին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել