Ասեմ ինչի: Ռեստորանում տարիներ շարունակ զարգանում է մի երգի տեսակ, որը անհասկանալի ծագում ունի: Ռաբիզ երաժշտությունը Աստված գիտի որտեղից էկավ կպավ մեր ջանին: Բայց 5-րդ բաժակից հետո ռեստորանային կյանքը թևակոխում է մուղամի նոր՝ կատասրոֆիկ փուլ: Բնականաբար դա արվում է լսարանի պահանջով:
Չգիտեմ, որտեղից կպավ մեր ջանին ռաբիզը, բայց մուղամը մուսուլմանական երաժշտություն է, երբ մոլլան ամեն օր կոնկրետ ժամին մեղմ ասած ոռնում է իր ժողովրդի համար: Այսինքն մենք էլ նույն երաժշտությունը պաշտում ենք Հայաստանի ռեստորաններում: Է էղավ, որ մենք մուսուլման չենք, բայց քարոզում ենք էտ աղբը: Որ ասում ես էս ամենը, ասում են բա հարսանիքին ի՞նչ լսենք: Լավ ճիշտ ես ասում, բայց էտ հարցի առաջ չէինք կանգնի, եթե ի սկզբանե չմցնեինք մեր գլուխները էտ երաժշտությունը: էտ հարցը, որ տալիս են, սովորաբար հարցնում եմ, հետաքրքիրա Կանադայում բա ո՞նց են հարսանիք անում, ինչ մեղք են էտ մարդիկ Թաթուլ ու ադրբեջանցու հետ ողբացող Սպիտակցի Հայկո չունեն:
Բայց ես էլի եմ ասում ռեստորանային երգիչներին հարգում եմ նրա համար, որ կենդանի կատարում ա միշտ լինում ու իրանց ձենով են երգում : Շատ լավ ձեն ունեցող երգիչներ էլ կան, որ կարան ուրիշ բան երգեն:
Հաջորդիվ, շոու բիզնեսի քննադատություններն ու միաժամանակ անմիջական կապը ռաբիզի ու ռեստորանային գռդոնի հետ: Անուն առ անուն...