Այսօր՝ մայիսի 13-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Քիչ առաջ ՀՀ ՆԳՆ ոստիկանության փրկարար ծառայության  ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում տեղեկություններ են ստացվել, որ մի քաղաքացի Կիևյան կամրջից իրեն ցած է նետել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Պարեկներին ու ոստիկանները հայտնաբերել են երիտասարդ տղայի, որը հայտնել է, որ ինքը եղել է իր ընկերոջ հետ, Կիևյան կամրջի վրա կանգնած խոսելիս են եղել, երբ իր ընկերը ծիծաղելով հայտնել է, թե «հեսա ինձ ցած եմ գցում», ապա նետվել է կամրջից։
Փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել 2 մարզական կոշիկներ, ինչից հետո նրա հետ եղած ընկերը հայտնել է, որ դա Կիևյան կամրջից ցած նետված ընկերոջ «բոթասներն» են։
Այս պահին փրկարարները շարունակում են Հրազդան գետում որոնողական աշխատանքները։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել