JPEG - 21.9 kbՀոդված այն մասին, թե ինչպես է ԱՄՆ-ն կազմակերպել արաբական գարուն Լիբիայում ու Սիրիայում ու դրա ուղիղ հետևանքները՝ այսօր Իրաքում տեղակայված Իսլամական Խալիֆաթ կոչվածի մասին։ Մի կողմ թողնել հեղինակի անձնական վերաբերմունքներով լի պահերը ու որոշ տեղերում հղումներով չհաստատված հայտարարություններ, շատ հետաքրքիր է հասկանալու՝ ինչ է կատարվում արդեն քանի տարի է մեր քթի տակ։

Սկզբունք, որի հետ համաձայն եմ 100 տոկոսով.
Սիրիայում մարտնչող ռազմական խմբավորումների միջև տարբերություն չկա։ Չկա տարբերություն Սիրիայի Ազատ Բանակ կոչվածի, Ջաբհաթ ալ-Նուսրայի ու Իրաքի ու Լևանտի Իսլամական Պետության միջև, քանի որ անկախ ժամանակ առ ժամանակ իրար միջև ընթացող բախումների զինյալները մեկից մյուս են անցնում անխափան, իսկ ֆինանսավորման աղբյուրները նույնն են՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Բրիտանիա, Քաթար, Սաուդյան Արաբիա, Թուրքիա։

Մի կետ, որը անհասկանալի է. ինչն է նպատակը նման ռադիկալ իսլամական պետության պահպանությունը տարածաշրջանում։ Քրդստանի ստեղծումը ԱՄՆ կողմից տրամաբանական ու անխուսափլի փաստ է ու էն, որ քրդական միավորումները գրավեցին զգալի տարածք, որտեղից դժվար երևէ դուրս գան, բացահայտ է։ Բայց ինչի համար են պետք ռադիկալ իսլամիստներ նույն տարածաշրջանում ինձ համար անհասկանալի է։ Չեմ գտնում որևէ տրամաբանություն դրա մեջ, չնայած օր օրի ավելի եմ համոզվում, որ ՆԱՏՕ լայնամասշտաբ ներխուժում Իրաք չի լինելու։

Կից՝ կարդացեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել