Newsbook.am-ը գրում է.

«Սեպտեմբերի մեկին ընդառաջ գներն աճում են և, հատկապես, սարսափելի ձևով աճում են ծաղիկների գները: Եթե ընտանեկան զամբյուղի 60%-ը ծախսվում է սննդի, 30%-ը սպասարկման վարձավճարների վրա, արդյունքում 10% կամ մի փոքր ավել է մնում նման գնումներ իրականացնելու համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյան` հավելելով, որ Եվրոպայում ընտանեկան զամբյուղից 20-25% հատկացնելն արդեն համարվում է ծայրահեղ ծանր:

Ըստ Պողոսյանի` Լարսի փակ լինելը ևս կազդի գնի վրա. «Ես համոզված եմ, որ կազդի: Գնաճ տեղի կունենա, որը բացասաբար կանդրադառնա գնորդի վրա»,- ասաց նա:

Պողոսյանը հորդորեց հարցին այլ տեսանկյունից նայել. «Մարդը չի ծնվել կոշիկ կամ լոլիկ սպառելու համար: Մարդը ծնվել է հոգևոր կյանքով ապրելու համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել