Ղարաբաղա-ադրբեջանական հնգօրյա ահաբեկչական պատերազմից օրեր են անցել և նոր միայն ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը որոշել է ցավակցել զոհերի ահարազատներին՝ իր ցավակցության և խաղաղության կոչի մեջ այդպես էլ չհնչեցնելով դատապարտող խոսք ադրբեջանական հարձակումների դեմ: Տպավորությունն այնպիսին է, թե այս պատերազմում մեղավոր են երկու կողմն էլ...
Հեֆերնի այս դիրքորոշումն, ըստ էության, անբարո է և արժանի դատապարտման: Այո, միայն խաղաղ ճանապարհով պիտի հարթվի կոնֆլիկտը, սակայն ցանկացած բարոյական մարդ, էլ չեմ ասում դիվանագետ, պարտավոր է գնահատական տալ կատարվածին, դատապարտել ադրբեջանական ագրեսիան: Մինչդեռ Հեֆֆերնը «վարպետորեն» ամեն ինչ շրջանցում է...
Հեֆֆերնը վարվում է ճիշտ այնպես, ինչպես իր երկրի նախագահը՝ շլմորված նավթադոլարների «զգլխիչ» հոտից...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.mutafyan/posts/539825082788621
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել