Երբ գրում եմ, որ մենք արտաքին գործերի նախարար և նախարարություն չունենք, ոմանք հուզվում են, սրտնեղում, ոմանք են խորհուրդ են տալիս գնահատականներ չհնչեցնել այդ չեղած նախարարության ու հարկատուների հաշվին աշխարհ ման եկող, ձրիակեր դեսպաններ պահող Էդիկ Նալբանդյանի հասցեին...
Բայց ինչպե՞ս լռես, ինչպե՞ս չասես, որ այդ մարդն ու նրա գործընկերները ոչ միայն հայկական դիվանագիտությունը գերեզման են տարել, այլև դարձել են մեր տարածաշրջանային ու ռազմավարական պարտությունների գլխավոր մեղավորը:
Հիմա հենց մեր քթի տակ Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը հավաքվում են Նախիջևանում: Հասկանում եմ, սա ցուցադրական ակցիա է, որով այդ եռյակը կամենում է մեկ անգամ ևս ցույց տալ, որ տարածաշրջանում Հայաստան գոյություն չունի, որ վերածվելով ռուսաստանի վասալի, Հայաստանը դուրս է մնացել բոլոր տարածաշրջանային ծրագրերից, աշխարհաքաղաքական զարգացումներից:
Բայց այդ հավաքը նաև վտանգավոր իմպերիատիվներ է իր մեջ պարունակում: Ուստի, անհրաժեշտ էր, որպեսզի հենց այս օրերին Էդիկ Նալբանդյանն ու նրա գերատեսչությունը անհապաղ հրավիրեին աշխարհի հայ լոբբիստների հավաք, խոսեին Ցեղասպանության 100-ամյակի, Նախիջևանի բռնակցման և հարակից հարցերի մասին: Նորից արդիական դարձնեին Բաթումիի և Մոսկվայի պայմանագրերի հարցը, նորից խոսեին Սևրի դաշնագրի մասին...
Ախր էդ նախարարությունը շատ մեծ դերակատարություն պիտի ունենա, չպետք է դառնա Էդիկ Նալբանդայանի էլիտար թեյախմությունների և արտասահմանյան զբոսաշրջիկությունների հանգրվան, այստեղ չպետք է տեղավորվեն դիվանագիտությունից հեռու կանգնած ու մեծահարուստ պապաների դեգեներատ բալիկներ, Շավարշ Քոչարյանի նման «օյինբազներ»: Սփյուռքի նախարարություն ունենք, որը տիրապետում է սփյուռքյան իրավիճակին, պետք է նրա հետ համագործակցելով՝ հասնել հաղթանակի քարոզչական պատերազմում, տարածաշրջանային զարգացումներում...
Էհ, ու՞մ համար եմ ասում, ինչու՞ եմ ասում:
Կարծես երկիրը գրավ ենք դրել մի խումբ ագահ ու անկշտում դիլետանտների, մեր հաշվին իրենց բարօրությունը ձևավորող պատեհապաշտների մոտ ու ցավ ապրելով տեսնում ենք, թե սրանք ինչպես են մեզ տանում դեպի կործանում...
Պիտի պաշտոնանկ արվի Էդիկ Նալբանդյանը, պիտի մաքրվեն արտաքին գործերի նախարարության «ավգյան ախոռները», պիտի վերջապես ձևավորվի մեր օբյեկտիվ դիվանագիտությունը...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.mutafyan/posts/538264756277987
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել