Շուշան Պետրոսյանը չափազանց կարճ ժամանակամիջոցում այն արեց Արցախի համար, ինչ չարեցին շատ ու շատ վայ-հայրենասերներ, կեղծ բարեպաշտներ ու կեղծ արցախասերներ, իշխանությունների շատ ներկայացուցիչներ:
Մշտապես սերտ կապեր ունենալով Արցախի հետ, ես գիտեմ, թե ինչպես է Արցախը գնահատում իր նորահայտ դստերը, որն ավելի արցախցի է դարձել, քան միլիոնատեր ումիլիարդատեր դարձած, սակայն Արցախի համար երբեք իրենց գրպանները չբացող արցախցիներ, այսինքն, նախկին արցախցիներ...
Շնորհակալություն, Շուշան ջան, իմ ավագ ընկերոջ դուստր, իմ սիրելի ընկեր Տիգրան Մանսուրյանի զարմուհի, իմ հրաշալի երգչուհի, ի վերջո, իմ թանկագին բարեկամ...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=538018512969278&set=np.33027636.100003713196176&type=1&ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել