1in.am-ը գրում է.
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իրեն առաջադրված մեղադրանքները` պետական միջոցները վատնելու վերաբերյալ ցինիզմ է համարում, գրում է RIA Novosti-ն:
Հետաքննությունը պնդում է, որ Սաակաշվիլին անձնական կարիքների համար ծախսել է ավելի քան 8.8 մլն լարի (5.1 մլն դոլար): Նոր մեղադրանքը վերաբերում է 2009-2012 թվականներն ընկած ժամանակահատվածին:
«Ես խոսել եմ նրա հետ (Սաակաշվիլիի): Նա իրեն առաջադրված մեղադրանքները ցինիզմ է համարում` հատկապես նրանցից, ովքեր զբաղվում են պետական միջոցները վատնելով և երկրին ոչ մի օգուտ չեն տալիս»,- ասել է նախկին նախագահի փաստաբան Օտար Կախիձեն:
Կախիձեի խոսքերով` Սաակաշվիլին ուշադրություն է դարձրել այն բանին, որ «բյուջեն չի համալրվել 700 միլիոնով, պետական պարտքը հասել է մինչև 1 մլրդ 700 միլիոնի և այժմ առաջին տարին է, երբ թոշակը չի բարձրանում»:



