Replik.am-ը գրում է.

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհդրակցության ժամանակ զեկուցվել է, որ շարունակվում են սեփականատերերի, վարձակալների և կառուցապատողների կողմից սանիտարական ոչ պատշաճ վիճակում գտնվող հողատարածքների մաքրման և բարեկարգման աշխատանքները: Ըստ այդմ, հաշվառված 194 տարածքներից 19-ի մասով, որոնք չեն կատարել պարտավորությունները, նախորդ շաբաթ  կազմվել են վարչական արձանագրություններ: Այս առումով՝ հանձնարարվել է օրենքով սահմանված կարգով ավելի կոշտ քայլեր ձեռնարկել՝ տարածքները պատշաճ տեսքի բերելու համար:

«Թե´ զանգվածային լրատվության միջոցներով, և թե´ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի աշխատակիցների կողմից արդեն մի քանի տարի է պարբերաբար տեղեկացրել, նախազգուշացրել և հորդորել ենք սեփականատերերին ու վարձակալներին, որ մաքրեն և բարեկարգեն իրենց տնօրինման տակ գտնվող, ինչպես նաև դրանց հարակից տարածքները: Այլևս ժամանակն է, որ յուրաքանչյուրը կատարի իր կողմից մայրաքաղաքի նկատմամբ ստանձնած պարտավորությունը, և այս մասով մեր դիրքորոշումն այսուհետ պետք է լինի շատ ավելի խիստ և կոշտ: Պարտավորությունները չկատարողները պետք է պատասխանատվության ենթարկվեն օրենքի ամբողջ խստությամբ: Որևէ մեկը բարոյական իրավունք չունի վարձակալած կամ, առավել ևս, սեփական տարածքն անբարեկարգ ու անխնամ վիճակում թողնել: Դիմեք օրենքով սահմանված առավել խիստ միջոցների, ընդհուպ վարձակալության պայմանագրերի խզում, իսկ անբարեխիղճ սեփականատերերի դեպքում էլ դատական կարգով փորձեք լուծել հարցը» ,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել