Վլադիմիր Պուտինը Սերժ Սարգսյանին խոստացել է ուսումնասիրել Լևոն Հայրապետյանի հարցըPanorama.am-ը գրում է.

Վլադիմիր Պուտինի հետ երկկողմ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը բարձրացրել է նաև ռուսաստանաբնակ հայ գործարար Լևոն Հայրապետյանի ձերբակալության հարցը: Այս մասին նախագահ Սարգսյանը տեղեկացրել է «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Նախագահը նշել է, որ ռուս գործընկերոջ հետ քննարկել են հայ-ռուսական օրակարգի բոլոր հարցերը, և այդ թվում չեն շրջանցել նաև Լևոն Հայրապետյանի հետ կապված խնդիրը: «Ռուսաստանի նախագահը խոստացավ՝ ուսումնասիրել այդ խնդիրը: Նա տեղյակ չէր ոչ քրեական գործից, և ոչ էլ ճանաչում էր Լևոն Հայրապետյանին, գոնե՝ անուն-ազգանունով: Նա խոստացավ ուսումնասիրել և մեզ տեղեկացնել՝ կապված առողջական խնդիրների հետ»,- նշել է Սերժ Սարգսյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել