Galatv.am-ը գրում է.
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ Ազգային ժողովի խմբակցությունների ներկայացուցիչները, աշխատանքային այցով գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:
Կառավարության ղեկավարը հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին: Կողմերը քննարկել են առաջնագծում ստեղծված իրավիճակը, երկկողմ տնտեսական համագործակցության հետագա խորացմանն ուղղված հարցեր: Հայկական երկու պետությունների բարձրաստիճան պաշտոնյաները ևս մեկ անգամ շեշտել են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման
անհրաժեշտությունը: Միաժամանակ ընդգծվել է, որ հայկական զինված ուժերը պատրաստ են հետագայում ևս ամենաբարձր մակարդակով ապահովել ՀՀ-ի և ԼՂՀ-ի ժողովրդի անվտանգությունը: Հանդիպմանը ներկա են եղել ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք:
Այնուհետև Հովիկ Աբրահամյանը ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ և պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին: Վարչապետը, մասնավորապես, նշել է. «Մեր այցի նպատակը մեկն է. լինել առաջին գծում՝ մեր զինվորների կողքին: Խանդավառություն կա և Հայաստանի, և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Ժողովուրդը, հասարակությունը միասնական են անվտանգության հարցում: Դա շատ կարևոր է: Յուրաքանչյուր քաղաքացի պետք է հասկանա, որ Հայաստանի անվտանգությունը սկսվում է Արցախի անվտանգությունից, և եթե Արցախում ամեն ինչ ապահով է, ապա Հայաստանի Հանրապետությունը նույնպես անվտանգ է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



