Newsbook.am-ը գրում է.

Ալիևի հայտարությունն ամենևին էլ պոռոտախոսություն չէ այն մասին, որ իր հրթիռները ի զորու են ավերակների վերածել Երևանը: Այդպես է, և այդ հրթիռները տվել է Ռուսատանը: Ռուսաստանը այնպես է զինել Ադրբեջանին, որ առանց Ռուսաստանի դերակատարության էլ Ադրբեջանը կարող է իրեն նման բան թույլ տալ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԻՆ նախագահ Պարույր Հայրիկյանը:

Վերջինս, անդրադառնալով հակառակորդ կողմի արկածախնդրություններին, ասաց. «Սեփական ժողովրդի նկատմամբ բռնատիրություն կիրառող եկիրը, ինչու պետք է հակառակորդի նկատմամբ խաղարասեր լինել»:

Ինչ վերաբերում է գերիներին և միջազգային կառույցների անգործությանը, ապա Հայրիկյանը նկատեց, որ գերիների նկատմամբ քաղաքակիրթ վերաբերմունքը մեր դեպքում էլ բացակայում էր, հատկապես 90 –ականներին: «Միջազգային փաստաթղթերը մեր տարածքում չեն գործում, և դա այդ կառույցների մեղքն է: Կարմի խաչը իր պարտականությունները չի կատարում կամ կատարում է թերի և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում»,- ասաց նա: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել