GalaTV.am-ը գրում է.
Կարելի է տարբեր լրատվամիջոցների էջերում կամ լսարաններում անընդհատ բարձրաձայնել սեփական, այսպես կոչված հաջողությունների մասին, բերել հակառակորդին պատճառած կորուստների վերաբերյալ՝ փաստերով չհիմնավորված թվական տվյալներ, գովերգել այն բանակը, որն անընդունակ է կատարել իր առջև դրված ամենասովորական խնդիրն անգամ և, այդ ամենով հանդերձ հետապնդել սոսկ մեկ նպատակ՝ սեփական հասարակությանը համոզել այն ամենի մեջ, ինչ-որ ընդհանրապես գոյություն չունի…
Սա է Ադրբեջանի ագիտպրոպի գործելաոճը, որի հիմքում ընկած է սուտը, չարախոսությունը, սեփական անճարակությունը երևակայության ուժով քողարկելու մոլուցքը… Նույն դեպքի շուրջ կարող են խոսել քաղաքագետն ու ռազմական փորձագետը, լրագրողն ու քաղաքացին և նրանցից ամեն մեկն՝ առանց փաստերի ու խղճի խայթի կներկայացնի այն, ինչ-որ կհամարի իրենց ձեռնտու կամ քիմքին հարիր… Որ այս ամենն արվում է նշվածների կողմից, էլի հասկանալի է՝ կասեն քարոզչություն է… Մինչդեռ երբ նույն տրամաբանությամբ են գործում տվյալ երկրի գերագույն գլխավոր հրամանատարը, պաշտպանության նախարարը, ազգային հերոս կոչված վայ գեներալներն ու դրանց ենթակաները՝ մեզ համար զավեշտալի, իսկ այդ երկրի համար պիտի որ ողբերգություն լինի… Դա ողբերգություն է, քանի որ ստելով սեփական ժողովրդին հանգստացնելը չէի ասի, որ ամենահաջողված տարբերակն է…
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



