Yerkir.am-ը գրում է.
Ինչպես հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը, ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ի պատասխան «Ռեգնում» լրատվական գործակալության հարցին, թե Բաքվից հայտարարում են, որ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին լարվածության մեծացման ժամանակ Ադրբեջանի նախագահը երկրից դուրս է գտնվել, և, հետևաբար, դիվերսիոն գործողությունները չէին կարող կազմակերպված լինել ադրբեջանական կողմից, պատասխանել է.
« Իսկ ո՞վ է ասել, որ հրամանը տրվել է դիվերսիոն գործողությունների սկսման օրը: Առավել ևս, որ ամեն ինչ խոսում է այն մասին, որ ադրբեջանական կողմն այդ գործողություններին նախապես է պատրաստվել: Վերջիվերջո, հրամանը կարելի է տալ նաև` գտնվելով արտասահմանում: Նախագահի աշխատակազմում հիանալի հասկանում են, որ նախագահի` երկրից բացակայելու վերաբերյալ այդպիսի հայտարարությամբ հնարավոր չէ ժխտել միջազգային հանրության համար ակնհայտ փաստը, որ լարվածության մեծացման նախաձեռնողը եղել է հենց ադրբեջանական կողմը:



