tert.am-ը գրում է

«Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը անդրադառնալով սահմանին լարվածությունը սրելու ադրբեջանական կողմի դրդապատճառներին, այն որակեց որպես որոշակի «խելամիտ անհրաժեշտություն» իրենց կողմից՝ նշելով, որ հիմա արդեն եկել է այն պահը, երբ լոկ խոսքերն արդեն բավարար չեն. «Նրանց մշտապես ասվում է՝ մենք հարուստ ենք, մենք զինվում ենք, մենք նավթ ենք վաճառում, մեզ մոտ կա «Եվրատեսիլ», մենք ունենք խավիար, և այլն, և որ մենք կհաղթենք Հայաստանին, որն արդեն սովից մահացել է, այնտեղից բոլորը գնացել են, Ղարաբաղում մարդ չի մնացել: Եվ այսպես 20 տարի: Միայն նրա համար, որ դա ասվում է արդեն 20 տարի, այս հռետորաբանությունը թեժանում է և մարդկանց համար սա արդեն բավարար չէ»։


-Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակն այս անգամ բավականին լարված է, ոմանք անգամ չեն բացառում պատերազմի վերսկսումը: Դուք ժամանակին ասում էիք, որ այստեղ ոչ մի նոր բան չկա, հիմա ի՞նչ կարծիք ունեք իրավիճակի վերաբերյալ:


-Վերջին իրադարձությունները, առհասարակ, տեղավորվում են վերջին զարգացումների տրամաբանության մեջ, այսինքն՝ լարվածության սրացումը, կրակոցների ինտենսիվացումը Ադրբեջանի դիվերսիոն գործողությունները, որոնք արդեն ձեռնարկվում են ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլ հենց Հայաստանի Հանրապետության նկատմամբ ու արդեն լրիվ նոր երևույթ՝ Նախիջևանի կողմից ագրեսիան: Այս ամենը, եթե չեմ սխալվում, արդեն մի քանի տարի է, ինչ զարգացման միտում ունի: Իսկ իմ ասածն այն է, որ իրավիճակի այս դանդաղ թեժացումը նոր չէ: Ահա, թե ինչ էի ուզում ասել: Եվ այն իրադարձությունները, որոնք հիմա են տեղի ունենում, իրենց մասշտաբով են առանձնանում. ավելի շատ զոհեր կան:


Բայց, եթե չեմ սխալվում, սրան հավասարազոր զոհեր ունեցել ենք 2008թ. մարտի 3-ին, իսկ նման քանակի մահեր չէինք ունեցել 1994թ-ից ի վեր: Այսինքն՝ ավելի շատ մարդիկ են զոհվել, բայց տրամաբանությունը նոր չէ: Նոր է այս ամենում երկու իրողություն. առաջինը՝ Հայաստանի բավական կոշտ արձագանքն է և դրա հետևանքով Ադրբեջանի՝ այս օրերին բավական մեծ, ես կասեի՝ ջախջախիչ կորուստները: Իհարկե, այնքան էլ չեմ հավատում հրապարակված պաշտոնական տվյալներին, բայց դրանցից կարելի է եզրակացություն անել կորուստների չափերի մասին: Ես կարծում եմ, որ Ադրբեջանի կողմից զոհվել են նվազագույնը՝ տասնյակ զինվորներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել