Slaq.am-ը գրում է.
ԵԱՀԿ Մինսկի Խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը իր խորին ցավակցությունն է հայտնել վերջին օրերին տեղի ունեցած բռնությունների հետևանքով զոհվածների ընտանիքներին:
«Ինչպես Մինսկի խմբի համանախագահներն ու ես բազմաթիվ անգամներ հայտարարել ենք` այս հակամարտությունը ռազմական լուծում չունի: Ես շատ մտահոգված եմ շփման գծի երկայնքով զոհերի մեծ թվով: Ուժի կիրառմամբ այս միջադեպերը խանգարում են խաղաղ կարգավորման հասնելուն, և ես կոչ եմ անում կողմերին ցանկացած քայլ ձեռնարկել` հրադադարի պահպանման համար:
Համանախագահները ակտիվորեն համագործակցում են կողմերի հետ` խաղաղ կարգավորման հասնելու համար: Մինսկի խումբը մնում է կողմերի կողմից ընդունված միջնորդության միակ ձևաչափը: Մենք շարունակելու ենք մեր հաճախակի այցերը տարածաշրջան և բարձրագույն մակարդակով կապերը` կարգավորման հասնելու համար: ԱՄՆ-ն պատրաստ է օգնել այն ամենով, ինչով կարող է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



