Հենց այս պահն էր, որ Ադրբեջանին մինչև մազերը զինող ՀԱՊԿ գլխավոր դերակատար ՌԴ-ն յուր ՀԱՊԿ-ի զորքերով պետք է շարժվեր դեպի Հայաստան...

Շատ բան է պետք, մինչև երեկ զենք են վաճառել Ադրբեջանին, բայց սա փաստում եմ, որ էլ չխոսեք ՌԴ-ի՝ որպես ռազմավարական դաշնակցի մասին, էլ չխոսեք նրա՝ որպես անվտանգության երաշխավորի մասին, մեր անվտանգության երաշխավորը մեր զինվորն է, սահմանամերձ գյուղերում ապրող մեր գյուղացին է, մեր իրավունքների համար պայքարող ազատ քաղաքացին է....

ԼՂՀ և ՀՀ ողջ սահմանով մեկ ամենախիստ ձևով ուժերի կենտրոնացում է արված, տեխնիկան բերված է մարտական վիճակի, սա զգոնություն է, սա կարևոր է, համպատրաստի քայլեր չեն անի, բայց սա խիստ լարում է, որը պետք է պարպվի միջազգային հարաբերություններում ակտիվ աշխատանք տանելով....

Հ.Գ. ՌԴ սպառազինության վաճառքն Ադրբեջանին տարիներ շարունակ արդարացնող ու որպես բիզնես ներկայացնող հայ ռուսամոլները ինչու են լռում, բա որ ահազանգում էինք, սրա համար էինք ասում, որ մի օր կուտակված զենքը գործի են դնելու...Իսկ դուք մեզ կպցնում էիք արևմտամետի անսոսինձ պիտակը ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել