Ներկա իրավիճակում միայն մեկ երկրի է ձեռնատու Արցախյան պատերազմի վերսկսումը և այդ երկիրը ամենևին էլ Հայաստանը չէ... Խոսքն իհարկե ԱՄՆ-ի մասին է ու բացատրեմ, թե ինչու եմ ես այդպես համարում:
Իհարկե, տեսականորեն մեր շահերից էլ է բխում, որ հաղթական պատերազմ լինի, բայց ողջ ցավը նրանում է, որ չկա ոչ մի երախշիք, որ այն հաղթական կլինի, որովհետև ներկա աշխարհաքաղաքական իրականության մեջ, թե՛ ԱՄՆ-ին, թե՛ Ռուսաստանին ձեռնատու է պարիտետը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև:
Այս երկու բևեռների մոտեցումներում հիմնական տարբերությունը նրանում է, որ Ռուսաստանն ամեն գնով ուզում է թույլ չտալ նոր պատերազմի սկսելը, որովհետև նա չի ուզում նոր հակամարտություն ու քաոս՝ իր սահամնների մոտ, բացի դրանից, դա հավելյալ գլխացավանք է առանց այն էլ բավականին բարդ կյացության մեջ հայտնված Ռուսաստանի համար, ով հիմա իր ողջ ներուժը ֆիքսել է Ուկրաինական ճգնաժամում իր շեհերը պաշտպանելու համար:
Իսկ այ ԱՄՆ-ին հաստատ պետք է, որ այդ լարվածությունն ավելանա, բայց դա հնարավոր է միայն, եթե պատերազմը հնարավորինս երկար տևի ու կողմերից ոչ մեկը որոշող առավելության չհասնի և հանուն դրա ԱՄՆ-ը կզինի պարտվող կողմից, միջազգային հանրությունը հատկապես Ղրիմից հետո թույլ չի տա ոչ մի տարածքային աննեքսիիա կողմերից մեկին, դե իսկ մենք էլ մներ անբարաքյաթ հարևանների հետ միասին, կգործարկենք մարդկային մսաղացը ու արյունը գետերով կհոսի՝ հանուն ամերիկյան շահերի: