Զերծ մնանք տեղեկատվական սպառնալիքներից ու տեղեկատվական անանցանելիությունից: Առաջարկում եմ կարդալ ՀՀ Տեղեկատվական անվտանգության հայեցակարգը:
«Իրենց ընդհանուր ուղղվածության տեսանկյունից Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության սպառնալիքները դասակարգվում են հետևյալ տիպերի.
1. սպառնալիքներ` ուղղված մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքներին և ազատություններին հոգևոր կյանքի և տեղեկատվական գործունեության բնագավառում, նրանց անհատական, խմբային և հասարակական գիտակցության ձևավորմանը,
2. սպառնալիքներ` ուղղված Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության տեղեկատվական ապահովմանը,
3. սպառնալիքներ` ուղղված հայրենական տեղեկատվական ռեսուրսների զարգացմանը, դրանց արտադրանքի ներքին շուկայի բավարարմանը և համաշխարհային շուկա արտահանմանը, ինչպես նաև հայրենական տեղեկատվական միջոցների կուտակման, պահպանման և արդյունավետ օգտագործման ապահովմանը,
4. սպառնալիքներ` ուղղված Հայաստանի Հանրապետության տեղեկատվական և հեռահաղորդակցային ռեսուրսների և համակարգերի անվտանգությանը»:
Ամբողջական կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=804248826282226&set=np.32373432.100003713196176&type=1&theater¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել