Ազատամարտիկին ծեծելով սպանելուց հետո մի հատ էլ նրա հարազատին սպառնալը ցույց է տալիս, թե որքան ԳԱՂՋ է մթնոլորտը Հայաստանում, ում պատճառով է այն այդպիսին դարձել, և ի վերջո` ուր կհասցնի այն մեր երկիրը: Զարմանում եմ, որ այս պարզ իրողությունները չեն հասկանում նրանք, ովքեր կամավոր կերպով իրենց ուսերին են վերցրել մեր ժողովրդի ապագայի ու պետականության նկատմամբ պատասխանատվությունը: Զարմանում եմ նաև, թե իշխանության և հարստության մոլուցքը ինչ աստիճանի անմեղսունակության կարող են հասցնել բանական արարածին՝ «հոմո սափիենսին»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/10202108108735161?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



