PutinGalaTV.am-ը գրում է.

Newsweek ամսագրի նոր համարը դուրս է եկել` շապիկին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի լուսանկարով: Խորագրում  ասված է. The Pariah, «իզգոյ»` ապադասային անձ հին Ռուսիայում:  Ամսագիրը հրապարակում է բրիտանացի լրագրող Բեն Ջուդայի ծավալուն հոդվածը` նվիրված Ռուսաստանի նախագահի կյանքի կարգուկանոնին: Նախաբանում լրագրողը հայտնում է, որ այս հոդվածը «Փխրուն կայսրություն. ինչպես Ռուսաստանը սիրեց եւ դադարեց սիրել Վլադիմիր Պուտինին» գրքի համար ավելի քան երեք տարվա հավաքած տեղեկատվության արդյունքն է: «Ուսումնասիրության ժամանակ ես հնարավորություն ունեցա խոսել բոլորի հետ` նախկին վարչապետերից մինչեւ պուտինյան գործող նախարարներ ու նահանգապետեր, բարձրաստիճան պաշտոնյաներ, մերձակա խորհրդականներ, անձնական օգնականներ եւ հասարակ մարդիկ: Հարցազրույցների ընթացքում ստացված տեղեկատվության հիման վրա կազմվել են ժամանակակից բռնակալի սովորությունների ու կյանքի կարգուկանոնի նկարագրությունները»,- հաղորդում է Բեն Ջուդան:

«Նախագահն այնքան հաճախ է հոկեյ խաղում, որքան կարող է: Նա սիրում է հագնել այդ հաստ հարմարավետ սաղավարտն ու ձեռքը վերցնել իր մականը: Մի քանի շաբաթը մեկ նախագահն անգամ հոկեյի հանդիպում է կազմակերպում»,- գրում է լրագրողը: «Որպես մտերմության նշան» հանդիպումը նայելու համար հրավիրվում են վստահելի մտերիմ մարդիկ` «մեծ մասը նրա նման Սանկտ-Պետերբուրգից, հին ընկերներ, որոնց նա վստահում է: Նրանք հիմնականում գործարարներ են, եւ նրանց անունները գտնվում են ԱՄՆ պատժամիջոցների ցուցակում: Օրինակ, Արկադի եւ Բորիս Ռոտենբերգ եղբայրները կամ Տիմչենկոն: Նրանք խաղում են եւ պարտվում: Իսկ թիմերը կազմված են թիկնապահներից»: Ջուդան ասում է, որ մի թիմը կազմված է նախագահի թիկնազորից, իսկ երկրորդը` վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի թիկնապահներից: «Վարչապետն անձամբ հազվադեպ է ներկա գտնվում նախագահական խաղերին, բայց նրա թիկնապահների մասնակցությունը պարտադիր է»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել