«ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության պետ Հայկ Հարությունյանը վերջնականապես ազատվեց իր պաշտոնից: «Ժոդովուրդ»-ի տեղեկություններով՝ նրա փոխարեն ՔԿՀ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել վարչության պետի տեղակալ Ռաֆիկ Հովհաննիսյանը: Երեկ օրվա ընթացքում ՔԿՀ-ում լուրեր էին շրջանառվում այն մասին, որ Հայկ Հարությունյանը նոր պաշտոն կստանա առաջիկայում: Չի բացառվում, որ նա կնշանակվի ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար:

Թեև այդ պաշտոնի համար երեկ շրջանառվում էր նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանի անունը: Նրան էլ գործարար Բարսեղ Բեգլարյանն է փորձում նշանակել տալ ԱԱԽՔ պաշտոնում, քանի որ քննչական կոմիտեի վերջնական ձևավորումից հետո Համբարձումյանը գործազուրկ կդառնա: Հավելենք, որ Հայկ Հարությունյանի պաշտոնանկությունն անուղղակիորեն հաստատեց պտտվող լուրերն այն մասին, որ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հերթով ազատվում է իրեն «չենթարկվողներից»,–գրում է թերթը։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել