catherine-ashton-1in.am-ը գրում է.

ԵՄ արտաքին գործերի խորհուրդը Բրյուսելում նիստի ժամանակ կքննարկի Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների «երրորդ փուլի» (ռուսական տնտեսության ամբողջ ոլորտների նկատմամբ) հնարավոր սահմանման համար իրավական բազայի մշակման ընթացքը: ITAR-TASS-ի տեղեկացմամբ՝ այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը:

«Մենք կքննարկենք նոր իրավական բազայի ուղղությամբ աշխատանքը, որը մեզ հանձնարարել է մշակել Եվրոպական խորհուրդը, որպեսզի կարողանանք որոշել՝ ինչ կձեռնարկվի»,- ասել է նա՝ ժամանելով ԵՄ անդամ 28 երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպմաը, որի գլխավոր թեման իրավիճակն է Ուկրաինայում:

Էշթոնի խոսքով՝ ԵՄ ղեկավարներին հանձնարարության աշխատանքը կավարտվի հնարավորինս կարճ ժամկետում: «Սպասում եմ, որ այսօրվա կարևոր քննարկման արդյունքներով՝ նախարարները կորոշեն առաջ գնալու հնարավոր ուղիները: Դա պետք է արվի և կարվի»,- նշել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել