1in.am-ը գրում է.
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը հայտարարել է, որ Հայաստանն անկասկած կմտնի Եվրասիական տնտեսական միության մեջ 2014-ին:
«Այդ տարի անկասկած»,- ասել է Վոլինկինը լրագրողների հետ հանդիպմանը:
«Կարող եմ ձեզ հավաստիացնել, որ խոսքն այստեղ բացառապես տեխնիկական հարցերի մասին է, այդտեղ ոչ մի քաղաքականություն չկա, ամեն ինչ գնում է պլանի համաձայն, ու ես վստահ եմ, որ համաձայնագիրը ստորագրվելու է այն տեսքով, որով այն ձեռնտու է Հայաստանին ու Եվրասիական տնտեսական միությանը»,- հավելել է նա:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1372774.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



