Փոքր-ինչ վաղ է եզրակացություններ անելը, այնուհանդերձ, մի քիչ շատ էր մեկ օրվա մեջ:
Նախ` Լեւոն Հայրապետյանի ձերբակալությունը, որը հիմնականում ամերիկաբնակ է, սակայն բիզնեսների լուրջ «փունջ» ունի Մոսկվայում:
Բայց որ նա արցախցի էր եւ անչափ շատ բաներ է արել Արցախի համար` այցեքարտը թողնելով Գանձասարում:
Մեկ էլ` էնքան ջահել աղջկերքի հարստացնելով ու տղերքին փեսայության «կանչելով»` Արցախը շենացնելով:
Այս առումով արդեն հետաքրքիր է դառնում փաստն ինքնին` վերջին զարգացումների ֆոնին:
Հայաստան-Ռուսաստան փոփոխվող ռետորիկայի, զենքի առեւտրի, Ադրբեջանին փարված Ռուսաստանի մասով:
Եւ երբ` Արցախ ու ձերբակալություն:
Ամերիկաբնակ ու Մոսկվա բառերը դրվում են միմյանց կողքի, մի քիչ այլ մոզաիկա ու աշխարհագրություն է ստացվում:
Մանավանդ եթե չես հավատում, թե աշխարհազորայինների կողմից ուկրաինական ինքնաթիռ խփելուց «մի քանի ժամ հետո» ո՞նց եղավ, որ Մոսկվայի մետրոյում նման «վթար» տեղի ունեցավ, որը ոչ մի կերպ Ռուսաստանը «չի համարում» ահաբեկչություն:
Բայց եւ մեկ օրվա մեջ, երբ ձերբակալվում է ամերիկաբնակ արցախցին:
Էնտեղ էլ ռուսական «ձևերով» մահափորձ է արվում Արսեն Ավակովի նկատմամբ... 
Մտածում ես...
-Ախր անգամ բացառություններն օրինաչափության հաստատումն են...
Եւ մեծ քաղաքականության մեջ մանրուքներ չեն լինում...
Հը՞:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել