Այս պահի դրությամբ գալիք ընտրությունների մասին ամենից շատ մտածում է Նիկոլը ու մտածելուց զատ, նաև գործում է: Նա աստիճանբար իր դաշտ է բերում ընդդիմադիր դաշտի տարբեր խաղացողների էլեկտորատի՝ դիմելով հիմնականում պոպուլիզմի ու «համարձակ» վարքի ռազմավարությանը: Ընդ որում, Նիկոլի համար ինչ-որ նախապատվություններ չկան՝ կլինեն նախկին ՀԱԿ-ականներ, ժառանգականներ, անկուսակցական ակտիվիստներ, թե Շանթ Հարությունյանի պես մարգինալ էլեմենտներ:
Հենց սրանով էլ բացատրում եմ այսօր՝ Շանթ Հարությունյանի դատավարությանը Նիկոլի մասնակցելու փաստը, և դրանից հետո հնչած մեկնաբանությունները՝ նիկոլական ոճի մեջ: Այս կերպ Նիկոլը փորձում է շահել ավելի ծայրահեղական տարրերի գիտակցությունը ու դեպի իր կողմը քաշել, առավել ևս, որ Շանթին իրոք «սռոկ ա աչքով անում», իսկ Նիկոլի համար դա իսկական խոպան դաշտ ա՝ 2017 թվին ավելի ամուր դիրքեր ունենալու համար: